Գրիգոր Գեւորգյան. Նամակ Ավրորայի հերոս Սայիդա Ղուլամ Ֆաթիմային - Mediamax.am

4375 դիտում

Գրիգոր Գեւորգյան. Նամակ Ավրորայի հերոս Սայիդա Ղուլամ Ֆաթիմային


Լուսանկարը`


21-րդ դար, ժողովրդավարություն ու քաղաքակրթություն: Սրանք հավասարվում են զրոյի, երբ աշխարհում դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են ստրկատիրության մեջ, ովքեր ամեն օր տեսնում են բռնություն: Ստրկատիրական բարքերի առկայությունը մեր յուրաքանչյուրիս մեղավորություն է: Այն ծնվում ու մեծանում է մեր անտարբերության պատճառով: Մենք անտարբեր ենք մեկս մյուսի նկատմամբ, մենք վախենում ենք  նույնիսկ գիտակցել, որ աշխարհում կա երևույթ, որի անունը ստրկատիրություն է:

 

Ախր միայն այդ բառի ու այդ երևույթի մասին մտածելը արդեն սարսափելի է: Դուք մարդ եք, ով սեփական մաշկի վրա զգացել է բոլոր ժամանակների չարքիը: Այո, բոլոր ժամանակների չարիքը, ու այն ինձ համար կմնա հենց այդ բնութագրմամբ նույնիսկ այն դեպքում, երբ այն վերանա աշխարհիս երեսից: 

 

Մարդկային կյանք ու պայքար, մենք՝ ազատներս, պայքարում ենք կրթություն ստանալու, լավ աշխատանքի ու հասարակությունում մեր դիրքերը ամրապնդելու համար: Բայց մոռանում ենք,  որ աշխարհում կան այնպիսի մարդիկ,  ովքեր նույնիսկ երազելու ժամանակ չունեն, որոնց աչքերը չեն փայլում ուրախությունից: Այո, մենք ծնվում ենք ազատության մեջ և չենք գնահատում այն, մենք անտեսում ենք ազատության գաղափարը՝ տալով բազմաթիվ պատճառաբանություններ: Մեր եսասիրությունը կուրացնում է, փակում մեր աչքերը և կանգնեցնում սիրտը, մենք նույնիկ չենք էլ պատկերացնում, որ աշխարհում կան մարդիկ, որոնց միակ երազանքը առանց որևէ մեկի հսկողության ու ենթակայության տակ ապրելն է:

 

Գուցե հենց մենք արժանի չենք այդ ազատությանը միայն մեր դաժան վերաբերմունքի համար, բայց այն  80,000-ը, որոնց դուք օգնել ու պարգևել եք ազատություն, վստահ եմ, որ հենց նրանք են արժանի  կրելու այդ տիտղոսը:

 

Ձեր համառությունը, պայքարն ու այն մեծ սերը, որը տածում եք ազատության հանդեպ, գուցե մենք երբեք էլ չզգանք, բայց կարող եմ հստակ ասել, որ դուք մենակ չեք, որ աշխարհում կհայնտվեն ինձ պես մարդիկ, որոնք կցանկանան օգնել, որոնք կցանկանաք պայքարել ձեզ հետ միասին ազատություն պարգևելու համար:

 

Ինձ համար Հերոս, ոչ ինձ համար դուք Հերոս չեք, ինձ համար դուք մայր եք, ինչպես այն հազարավոր մարդկանց համար, ում պարգևել եք ազատություն, որովհետև իրենց աչքերը, իրենց սիրտը, իրենց հոգին իմն են, իրենց ազատությունը՝ իմ ազատությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին