Թեհմինա Գոմցյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին - Mediamax.am

1717 դիտում

Թեհմինա Գոմցյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին


Լուսանկարը`


Վաղուց է, ինչ հեռուստացույց չեմ դիտում£ Վախենում եմ...

 

Վախենում եմ նորից միացնել այն ու հերթական անգամ որևէ սարսափելի իրադարձության,  բռնության,  անխղճության մասին լուր լսել...

 

Ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն պարգևների համար, որոնցով ինձ շնորհել է£ Դրանք են ընտանիքս` ամուիսնս և երեխաներս, ծնողներս, քույրս, հարազատներս ու ընկերներս, նաև տեսնելու, լսելու, խոսելու և զգալու անփոխարինելի զգացումները£ Երբ  տեսնում եմ սիրելիներիս առողջ և անփորձանք, կարծես խաղաղվում է հոգիս, հանգստանում է սիրտս ու ինձ երջանիկ եմ համարում£

 

Բայց շուրջս այնքան կարիքավոր ու դժբախտ մարդիկ կան.... Շուրջս ասվածը լայն հասկացություն է, շուրջս է նաև ողջ աշխարհը£ Այսօր հարյուրավոր  մարդիկ, նրանց թվում նաև անչափահաս երեխաներ, ենթարկվում են խոշտանգումների, սպանվում են, անարգվում, ստրկացվում  ու ստորացվում£  Այդ մարդկանց ձեքռ մեկնողները շատ չեն£

 

Գուցե շատերի մտքով է անցնում, որ անարդարացի է կյանքը, դաժան է նրանց ճակատագիրը, բայց մարդասերները քչերն են, որ կարողանում ինքնամոռաց վազել օգնության, մոռանալ իրենց անձնական կյանքի մասին ու նվիրվել,  փորձել իսկապես օգնության ձեռք մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին£

 

Եթե միայն բոլորը մեծ սրտեր ունենային...

 

ԻՆչեր կարելի կլիներ փոխել այս աշխարհում£

 

Մարդը զարմանալի էակ է£ Բոլորս ստեղծված ենք մսից ու արյունից, բայց չգիտես ինչու ոմանց սրտի փոխարեն  քար է£ Նրանք ցավ չեն զգում, չգիտեն ինչ է տառապանքը, դրա համար էլ հեշտությամբ դիմացինին  ցավ են պատճառում, խլում են մարդուց այն, ինչ Աստված է տվել` կյանքը£

 

Իսկ երեխաների արտասուքը±£ Մի±թե դա էլ որպես սովորական  աղի ջրի կաթիլ  են տեսնում£ Իսկ կնոջ ճի±չը,  տղամարդու  անզորությունը....

 

Լինում են դեպքեր, երբ դրանց մասին տեղեկանալուց, ակամայից սկսում եմ ինձ պատկերացնել այդ մարդկանց փոխարեն...

 

Մտածում եմ. Ինչ դաժան է, ես երևի չէի դիմանա...

 

Իսկ նրանք իսկական հերոսներ են, որ չնայած իրենց բաժին հասած դառը ճակատագրի, կարողանում են գոյատևել,  իրենց մեջ ուժ գտնել և ոտքի կանգնել ու ողջ աշխարհին ապացուցել, որ ինչքան էլ շարունակեն սպանել, ստրկացնել, ցավ պատճառել անօգնական մարդկանց, միևնույնն է, կգտնվեն գթասիրտ մարդիկ և հենց այդ մարդկանց աստվածային ուժի ու բարի կամքի օգնությամբ, գոյատևածները նորից ԿԱՊՐԵՆ£

 

Նման լքված ու դաժանություններ վերապրած մարդկանց օգնողները փրկիչներ են, որոնց ուղարկել է ինքը` Աստված, որպեսզի սեր ու  հավատ սերմանեն իրենց հույսը կորցրած մարդկանց մեջ, որպեսզի նրանց նորից  սովորեցնեն ամուր կանգնել իրենց ոտքերի վրա ու իրենց առաջ նպատակներ դնեն և ամեն հնարավոր արդար միջոց գտնեն այդ նպատակներին հասնելու համար£

 

Վստահ եմ, որ այդ մարդկանց մեծամասնությունը երբեք չի մոռանա, որ ժամանակին մի բարի տիկին  իրենց համար մայր է դարձել, գրկել ու համբուրել է իրենց մայրաբար, բուժել վերքերն ու սնել, դաստիարակել ու կրթել , և նրանք էլ կփորձեն  նույն կերպ օգտակար լինել մեկ այլ կարիքավորի£

 

Եթե պահպանվի աշխարհում բարություն գործելու շարանը, եթե ամեն մեկս գոնե մի լավ քայլ կատարենք դիմացինին որևէ հարցում օգնելու նպատակով, հուսով եմ աշխարհն ավելի բարի կդառնա ու մարդիկ կսկսեն ժպտալ, այլևս չի լինի լաց , չեն լինի պատերազմներ ու արյունահեղություններ£

 

Ուզում եմ բղավել ողջ աշխարհին, որ հետևեն տիկին ՄԱՐԳԱՐԻՏԻ օրինակին,  իսկ եթե չեն կարող, գոնե թող տարածեն, պատմեն, ասեն, այդ հրաշք կնոջ սխրանքների մասին£  Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ իմ ողջ հարազատների ու ընկերների  անունից,  մենք բոլորս գնահատում ենք ձեր նվիրումն ու սերը£ Թող ձեր կյանքն  էլ ավելի երջանիկ դառնա այդքան մանուկների մտքում հնչած գեթ մեկ աղոթից£

 

Եկեք չմոռանանք , որ բոլորս այս կյանքում որևէ առաքելություն ունենք.... Միայն թե պետք է շուտ կողմնորոշվել ու պատվով ավարտին հասցնել այն£

 

Մարդկանց օգնելու շատ տարատեսակ միջոցներ կան£ Մեկը բուժում է, մյուսը` կրթում, երրորդը` պարզապես սիրում է...

 

Երազում եմ, որ բոլոր մանուկները ապրեն խաղաղ երկնքի տակ, մարդիկ ՍԻՐԵՆ զմիմյանս, և միայն այդ ժամանակ կարող ենք համոզված լինել, որ կյանքն իսկապես հեքիաթ է, որտեղ միշտ հաղթում է ԲԱՐԻՆ£

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին