Ռուզաննա Ավետյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2343 դիտում

Ռուզաննա Ավետյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Սիրելի Մարգարիտ Բարանկիցե

 

Երկար ժամանակ ես լուռ նստել ու նայում էի տետրի սպիտակ էջին: Մտքերը գլխումս պտտվում էին նորից ու նորից, խմբվում, հետո կորչում անհետ: Ասեմ շնորհակալություն՝ քիչ կլինի, հերոս ասեմ՝ թույլ կհնչի: Չնայած ձեզ չեմ էլ ճանաչում, բայց սրտանց հարգում եմ ու սիրում: Այդ ժպիտը՝ աչքերիս առաջ դաջված, այդ մարդկային տեսակը՝ անհավատալիորեն տարբերվող բոլորից. Մարգարիտ՛  Դուք, որ նայում եք ինձ նկարի միջից չսպառվող բարությամբ ու հույսով լի աչքերով, ակամա ժպիտ է հայտնվում դեմքիս… Դուք փրկել եք շատ մանուկների, հավաքել կոտրված հավատի մասնիկները ու քնքշությամբ սոսնձել իրար: Ինչքա~ն ուժեղ եք Դուք, որ կարողացել եք վերապրել այդ ամենը: Շուրջբոլորը քաոս էր, իսկ Դուք երեխաներ եիք փրկում: Արցունքով, մահվան վախով լի հազարավոր աչքեր Ձեր դեմքով են ճանաչել իրենց փրկչին, նայել են Ձեզ հույսով, որ հոգ կտանեք, որ կկանգնեցնեք արհեստածին այդ արհավիրքը: Վերադարձրել եք անմեղ մանուկներին իրենց ապրելու իրավունքը: Երբ բոլորը շրջվել ու հետ են դարձել, մի փխրուն կին հաստատուն քայլերով առաջ է գնացել: Հիանալ կարելի է… Միթե դա այն հզոր սերն է, որ ուժ է տվել Ձեզ: Սերը կյանքի, ապագայի հանդեպ, որ երկրորրդ կյանք է պարգևել հազարներին: Իմ կարծիքով Դուք հասել եք իրական երջանկության: Դրան երբեմն ամբողջ կյանքում մարդիկ նույնիսկ դիպչել չեն կարողանում, իսկ նա ամուր գրկել է Ձեզ և համոզված եմ բաց չի թողնելու: Կուզեի ամուր սեղմել Ձեր ձեռքը և ուժ ստանալ: Ու այլևս սայթաքել ու ընկնելն էլ սարսափելի չէ, քանի որ կան Ձեր նմանները այս կյանքում: Մար´դ, ում կարող ես չճանաչելով, ուղղակի նայելով էլ վերադարձնել հույսդ: Շնորհակալ եմ, որ կաք ապրում ու ապրեցնում եք…

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին