Նոյեմբերի 24-ից 26-ը Երեւանում կկայանա Գրքի երեւանյան առաջին փառատոնը (Yerevan Book Fest):
Այն ծավալվելու է Հանրապետության հրապարակում տեղակայված արտաքին գործերի նախարարության նախկին շենքում:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի եւ ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառք,
վար¬պե¬տու¬թյան դասընթացներ, ընթերցանություն եւ ան¬տիպ գործերի մրցույթ:
Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես է եկել «Անտարես» հրատարակչությունը՝ գրքերի վաճառքին ներգրավվելով հենց գրողներին:
Նոյեմբերի 25-ին, ժամը 16:00-ից 18:00-ը գրող Գուրգեն Խանջյանը կվաճառի «Անտարեսի» գրքերը 20 տոկոս զեղչով: Իսկ նրա «Հիվանդանոց», «Ենոքի աչքը», «Լուր չկա», «Տուր ձեռքդ, պստլո» գրքերը կարող եք ձեռք բերել 30 տոկոս զեղչով:
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ից 14:00-ը գրող Գրիգը կվաճառի «Անտարեսի» գրքերը 20 տոկոս զեղչով, իսկ նրա «Հիսուսի կատուն» ժողովածուն կարող եք ձեռք բերել 30 տոկոս զեղչով:
Գրքի երեւանյան առաջին փառատոնի մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին կբացվի «Միրզոյան» գրադարանում (Երեւան, Մհեր Մկրտչյան 10)։ Ներկա կլինեն հյուրեր գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու-բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար: Գրքահավաքի մուտքը՝ գրքով:
Ստորեւ ներկայացնում ենք Yerevan Book Fest-ի հիմնական միջոցառումները.
Նոյեմբերի 24
18:00՝ Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուի շնորհանդես
19:00՝ Օլդոս Հաքսլիի «Չքնաղ, նոր աշխարհ » վեպի հայերեն թարգմանության շնորհանդես
Նոյեմբերի 25
11:00՝ Արքմենիկ Նիկողոսյանի եւ Էմին Մկրտչյանի «Գրողի եւ հրատարակչի համագործակցությունը» վարպետության դասը
14:00՝ Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպի շնորհանդես
16:00՝ Ուլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը 8-ին» մանկական գրքի շնորհանդես
17:00՝ Դեսպանատների դրամաշնորհային եւ գրամշակութային ծրագրերի ներկայացում
19:00՝ Ներսես Տեր-Վարդանյանի «Հայ ժամանակակից գրականության հանրահռչակումը» վարպետության դասը
Նոյեմբերի 26
11:00՝ Մկրտիչ Խերանյանի ստեղծագործական ժառանգության ներկայացում
12:00՝ Շել Սիլվերսթինի «Անձնվեր Ծառը» մանկապատանեկան գրքի շնորհանդես
14:00՝ Արեւիկ Աշխարոյանի «Գրական գործակալի դպրոց» վարպետության դասը
15:00՝ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» պատմվածքների ժողովածուի շնորհանդես
17:00՝ Դեսպանատների դրամաշնորհային եւ գրամշակութային ծրագրերի ներկայացում
18:00՝ «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. 2018» ընտրանի-օրագրի շնորհանդես
19:00՝ Գրքի երեւանյան փառատոնի փակման արարողություն, մրցանակաբաշխություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: