Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:
Շեքսպիր`«Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ»
Անգլերենից թարգմանությունը`Սամվել Մկրտչյանի
Հեղինակային հրատարակություն
Ծավալը`293 էջ
Կազմը`փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`4000 էջ
Որտեղ գնել`Բյուրոկրատ,Նոր Գիրք գրախանութներում կամ
պատվիրել http://samvelmkrtchyan.am կայքում:
Շեքսպիրի սոնետները, պոեմներն ու բանաստեղծությունները հայերեն թարգմանությամբ:
«Համլետ»
Շեքսպիր
Թարգմանությունը`Հովհաննես Մասեհյանի
Խմբագիր`Զավեն Բոյաջյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`192 էջ
Կազմը`կոշտ եւ փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Հայ Գիրք գրախանութների ցանցում (010 54 07 06)
«Համլետ»-ի այս հրատարակությունը ավելի քան հարյուր տարի առաջ Հովհաննես Մասեհյանի կատարած թարգմանության հերթական վերատպությունը չէ. տեքստը մաքրվել է թանգարանային փոշուց, խմբագրվել, զտվել հնաբանություններից եւ ինչ-ինչ վրիպումներից: Ավելին, առաջին անգամ է, որ «Համլետ»-ը հայերեն ներկայացվում է հետաքրքիր տեղեկություններ, վերծանումներ եւ մեկնություններ պարունակող ընդարձակ ծանոթագրություններով:
«Ռոմեո եւ Ջուլիետ»
Շեքսպիր
Թարգմանությունը`Խաչիկ Դաշտենցի
Խմբագիր`Զավեն Բոյաջյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`148 էջ
Կազմը`կոշտ եւ փափուկ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում (010 54 07 06)
«Ռոմեո եւ Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երեւան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության եւ ապա երկհատորյակում (հ. 1, Երեւան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: Խմբագրական շտկումներից զատ, ուղղվել են եւ ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ եւ մեկնություններ պարունակող ծավալուն ծանոթագրություններով:
«Արտգրականություն» եռամսյա հանդես. 1, 2013
Խմբագիր`Սամվել Մկրտչյան
Հրատարակչությունը`Արտասահմանյան գրականություն խմբագրություն
Ծավալը`133 էջ
Կազմը` փափուկ
Տպագրությունը` օֆսեթ
Գինը`1700 դրամ
Որտեղ գնել`Բյուրոկրատ եւ Նոր գիրք գրախանութներում կամ պատվիրել http://samvelmkrtchyan.am կայքում:
Հանդեսում ներկայացված են Էզրա Փաունդի, Խուլիո Կորտասարի,Դանիելա Դանցի, Բորիս Վիանի, Սոմըրսեթ Մոհմի եւ արտասահմանյան գրականության այլ հայտնիների ստեղծագործություններ:
«Շուշիի ազատագրումը»
Հովիկ Վարդումյան
Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ
Հրատարակության լեզուն`ռուսերեն
Ծավալը`88 էջ
Կազմը` 14.5 x 20
Տպագրությունը` օֆսեթ
Գինը`1400 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Գիրքը հրատարակված է Շուշիի ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների եւ այլ վկաների հետ հանդիպումների ու հետաքրքիր, որոշ դեպքերում իրարամերժ պատմությունների, ինչպես նաեւ Շուշիի վերաբերյալ առկա գրականության եւ հնարավոր բոլոր նյութերի ուսումնասիրության հիման վրա:
«10 հայ ականավոր արքաներ» (երեք լեզուներով`հայերեն,ռուսերեն,անգլերեն)
Արտակ Մովսիսյան
Հրատարակչությունը`Զանգակ
Ծավալը`104 էջ
Չափը` 22x30.5սմ
Կազմը`կոշտ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`հայերեն տարբերակը`6500 դրամ,ռուսերեն եւ անգլերեն տարբերակները`7500 դրամ
Որտեղ գնել` Զանգակ գրատանը (Հեռ` 010 23 25 28)
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլեւ զգալի հետք են թողել պատմության մեջ:
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: