Գրքերի տաղավար`Վրեժ Իսրայելյան, Ալեքսանդր Դյումա եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
5771 դիտում

Գրքերի տաղավար`Վրեժ Իսրայելյան, Ալեքսանդր Դյումա եւ ուրիշներ

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:

«Տոնապետ»
«Տոնապետ»
«Վաղ թե ուշ»
«Վաղ թե ուշ»
«Թռչնագիր»
«Թռչնագիր»
«Կամելիազարդ տիկինը»
«Կամելիազարդ տիկինը»
«Ծաղկող արահետներ»
«Ծաղկող արահետներ»

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների  կողմից:

 

Հունիսի 14-ին կյանքից հեռացավ մեծ գրող ու մեծ մարդ Վրեժ Իսրայելյանը: Նա գնաց, սակայն մնացին նրա հրաշալի պատմվածքները: Վրեժ Իսրայելյանի պատմվածքների վերջին երկու ժողովածուները կարող եք գտնել Երեւանի գրախանութներում:

 

«Տոնապետ»

Վրեժ Իսրայելյան

Խմբագիր` Հրաչյա Թամրազյան

 

Հրատարակչությունը`Նաիրի

 

Հրատարակչության թիվը` 2010

Ծավալը` 246 էջ

Կազմը` կոշտ

Գինը` 1800 դրամ

Որտեղ գնել` Զանգակ գրատանը

 

 

«Վաղ թե ուշ»

Վրեժ Իսրայելյան

 

Հրատարակչությունը`Նաիրի

 

Հրատարակչության թիվը` 2005

Ծավալը` 220 էջ

Կազմը` կոշտ

Տպագրությունը` օֆսեթ

Գինը` 1000 դրամ

Որտեղ գնել` Բուկինիստ գրախանութում

 

 

«Թռչնագիր»

Շուշանիկ Թամրազյան

 

Հրատարակչությունը`Նաիրի

 

Ծավալը` 272 էջ

Կազմը` փափուկ,  լամինացված

Չափը` 60x84 1/16

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

«Կամելիազարդ տիկինը»

Ալեքսանդր Դյումա

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ժիրայր Շիրակացի

Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

 

Հրատարակչությունը`Անտարես

 

Ծավալը` 208 էջ

Չափը` A5

Կազմը` կոշտ

Տպագրությունը` օֆսեթ

 

 

«Կամելիազարդ տիկինը» վեպը ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ եւ վիպասան Ալեքսանդր Դյումա որդու անունը միանգամից հանրահայտ դարձրեց ամբողջ աշխարհում: Փարիզյան կուրտիզանուհի Մարգարիտ Գոթիեի ողբերգական կյանքի պատմությամբ՝ Դյումա որդին վեր էր հանում հասարակության քաղքենիական նախապաշարումների պատճառով խորտակվող ճակատագրերի դրաման:

 

«Ծաղկող արահետներ»

Արմենուհի Սիսյան

 

Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ

 

Ծավալը` 120 էջ

Չափը` 14.5 x 20

Կազմը` փափուկ

Գինը` 1050 դրամ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

«Ծաղկող արահետները» հեղինակի չորրորդ գիրքն է: Այս գրքում եւս պատմվածքների հիմնական մասը նվիրված է կնոջ հոգեկերտվածքին, ներաշխարհին, տարբեր իրավիճակներում նրա առանձնահատուկ եւ անկանխատեսելի  դրսեւորումներին:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին