Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես է հայտարարությամբ:
Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել խորհրդարանում, իսկ ելույթի տեքստը 9 լեզուներով` ներառյալ արեւմտահայերենն ու արեւելահայերենը, տեղադրված է Էրդողանի կայքում:
Ելույթի ամբողջական հայերեն տեքստը հասանելի է այստեղ:
«Ապրիլի 24-ը աշխարհի բոլոր հայերի համար պատմական հարցի շուրջ ազատ արտահայտվելու լավ առիթ է: Չենք կարող ժխտել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական եւ էթնիկ պատկանելիությունից, եղել է դժվար շրջան` լի դառը իրադարձություններով»,- ասել է Էրդողանը:
Միեւնույն ժամանակ, նա անընդունելի է համարել 1915 թ.-ի իրադարձությունները Թուրքիայի հետ հարաբերություններում քաղաքական լարվածության նպատակով օգտագործելը, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված իրադարձությունները որակելով որպես «համընդհանուր ցավ»:
«Ցանկանում ենք, որպեսզի 20-րդ դարասկզբին զոհված հայերի հոգիների հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց ժառանգներին հայտնում ենք մեր ցավակցությունը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: