«Հայ-թուրքական փակ սահմանը եվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից է», - ասել է Հայաստանի նախագահը - Mediamax.am

2855 դիտում

«Հայ-թուրքական փակ սահմանը եվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից է», - ասել է Հայաստանի նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը»:

Նախագահն այդ մասին ասել է ապրիլի 24-ին` Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպման իր ելույթում:

 

«Սեփական պատմության հետ առերեսումը եւ դրա հետեւանքների գիտակցումը հաշտեցման կարեւոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարեւոր գրավական է նաեւ մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք», - շեշտել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին