Էրդողանը «Թուրքիային դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից», ասել է ՀՀ նախագահի խոսնակը - Mediamax.am

4427 դիտում

Էրդողանը «Թուրքիային դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից», ասել է ՀՀ նախագահի խոսնակը


ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:

«Բաքվում Էրդողանը՝ Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից», - այսպիսի գրառում է կատարել ՀՀ նախագահի խոսնակը իր թվիթերում:

 

Սեպտեմբերի 3-ին Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին