Ջեմալ-փաշայի թոռը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին իր գիրքը - Mediamax.am

10229 դիտում

Ջեմալ-փաշայի թոռը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին իր գիրքը


Հասան Ջեմալը
Հասան Ջեմալը

Լուսանկարը` http://cdnimage.zaman.com.tr


Երեւան: Մեդիամաքս: Հասան Ջեմալը՝ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ-փաշայի թոռը, դեկտեմբերի 11-ին Երեւանում կներկայացնի իր «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն տարբերակը:

Հանդիպումը Հասան Ջեմալի հետ կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակում:

 

Հասան Ջեմալը հայտնի լրագրող եւ գրող է։ Նա եղել է «Ջումհուրիյեթ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» եւ «Միլլիյեթ» օրաթերթերի սյունակագիրը: Հասան Ջեմալի լրագրողական աշխատանքում ծավալուն տեղ է գտել քրդական հարցը: Իր հոդվածների եւ հարցազրույցների համար Հասան Ջեմալն արժանացել է թուրքական կառավարության սուր քննադատությանը:

 

2012 թ. Հասան Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որտեղ նկարագրել է իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն:

 

Օսմանյան կայսրության ռազմա-ծովային նախարար Ջեմալ-փաշան Հայոց Ցեղասպանության երեք հիմնական կազմակերպիչներից մեկն էր: 1922 թվականի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը սպանեցին Ջեմալ-փաշային Թիֆլիսում՝ «Նեմեզիս» օպերացիայի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին