Դավութօղլուն խոսել է «նոր սկզբի» մասին - Mediamax.am

4956 դիտում

Դավութօղլուն խոսել է «նոր սկզբի» մասին


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ 2015-ը Թուրքիայի եւ Հայաստանի համար կլինի բարեկամության վերականգնման տարի՝ թշնամանքի փոխարեն:

«Հրանտ Դինքն անատոլյան անգնահատելի մտավորական էր, որը չվնասելով ո՛չ իր հայկական ժառանգականությունը, ո՛չ Թուրքիայի նկատմամբ իր հավատարմությունը, ձգտում էր օգնել գտնելու ուղիներ եւ միջոցներ, որոնց օգնությամբ թուրքերն ու հայերը կկարողանան համատեղ ապագա կառուցել»,- Dailysabah-ի փոխանցմամբ, այս մասին Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Լոնդոնում լրագրողների հետ զրույցում:

 

Թուրքիայի վարչապետի խոսքով, պետք է ջանքեր գործադրվեն՝ «կառուցելու խաղաղության համար նոր աշխարհ»:

 

Ավելի վաղ նա հանդես էր եկել գրավոր հայտարարությամբ՝ ոգեկոչելով «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան տարելիցը: Նա կոչ էր արել բոլոր հայերին եւ նրանց, ովքեր հավատում են հայ-թուրքական բարեկամությանը, «նպաստել դրա նոր սկզբին»:

 

«Միայն արգելքների հաղթահարման ճանապարհով մենք հույս ունենք անցնել մեծ ցնցման լուծմանը, որը կանգնեցրել էր ժամանակը 1915 թ-ին: Թուրքիան, իր կողմից, հաղթահարել է այս աղետալի շեմը եւ հրաժարվել անցյալի ընդհանրացումներից ու կարծրատիպային դատողություններից»,- հավելել է նա:

 

Նրա խոսքով՝ հայերն ու թուրքերը, ունենալով միեւնույն աշխարհագրությունն ու պատմությունը, կկարողանան արդյունավետ կերպով համատեղ լուծել խնդիրները եւ ուղիներ գտնել առաջ շարժվելու համար:

 

Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, թե Թուրքիան ամեն ինչ անելու է՝ «արժանին մատուցելու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությանն ու այն հայ գործիչներին, որոնք իրենց անգնահատելի ավանդն են ներդրել օսմանյան/թուրքական մշակույթում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին