Թուրք նախարարը մեղադրել է Հայաստանին - Mediamax.am

28462 դիտում

Թուրք նախարարը մեղադրել է Հայաստանին


Թուրքիայի  պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը

Լուսանկարը` http://haber.sol.org.tr/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը մեղադրել է Հայաստանին «տարածաշրջանային ոչ բարիդրացիական քաղաքականություն» վարելու մեջ:

«Մաեստրո» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Թբիլիսիում վրացի ու ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններին հաջորդող ճեպազրույցում Իսմեթ Յիլմազը հայտարարել է, որ «Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ տարածքային պահանջներ է ներկայացնում հարեւան պետություններին» եւ «նույնիսկ զավթում է նրանց պատմական հուշարձանները»:

 

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպումը «ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ ծառայելու է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին