Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների - Mediamax.am

3946 դիտում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների


Քեմալ Քիլիչդարօղլու
Քեմալ Քիլիչդարօղլու

Լուսանկարը` www.novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքայի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական Ազգային կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարել է Հայաստանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Hurriet-ը, Քիլիչդարօղլուն հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող ասել, որ ես համամիտ եմ վարչապետ Էրդողանի հետ այս հարցի շուրջ»:

 

Կուսակցության փոխնախագահ Օսման Կորութուրքն իր հերթին ասել է, որ «մենք դիտարկում ենք հայկական զորքերի դուրս բերումը որպես ժեստ, այլ ոչ թե պայման»:

 

Հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական Ազգային կուսակցությունը «Արդարություն եւ Զարգացում» իշխող կուսակցության գլխավոր հակառակորդ էր եւ հավաքել է ձայների 25%-ը:

Մեր ընտրանին