ՀՀ նախագահը Բ. Օբամային խնդրել է արտասանել “ցեղասպանություն” բառը - Mediamax.am

6774 դիտում

ՀՀ նախագահը Բ. Օբամային խնդրել է արտասանել “ցեղասպանություն” բառը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան, Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այս տարի ապրիլի 24-ին ամերիկահայերին ուղղված իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի "ցեղասպանություն" բառը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր հանդես գալով Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահին այդ մասին:

 

“Դա մշտապես եղել է հայկական կողմի ցանկությունը”, - ասել է ՀՀ նախագահը:

 

“Իհարկե, ցանկություններն ու իրականությունը տարբեր բաներ են: Բայց եթե անգամ այս տարի ԱՄՆ նախագահը չարտասանի “ցեղասպանություն” բառը, մենք շարունակելու ենք պայքարել դրա համար”, - ասել է Սերժ Սարգսյանը:

Մեր ընտրանին