Իսրայելի Քնեսեթում կրկին քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը - Mediamax.am

4577 դիտում

Իսրայելի Քնեսեթում կրկին քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը


Լուսանկարը` http://www.timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի Քնեսետում այսօր քննարկումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով The Times of Israel պարբերականը, Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ասել է, որ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները, որոնք նախաձեռնել է Մերեց խմբակցությունը, կապ չունեն Իսրայել-Թուրքիա ներկայիս հարաբերությունների հետ:

 

“Որպես հրեաներ եւ որպես մարդիկ, մենք չենք կարող անտեսել այս խնդիրը: Որպես երկիր, որը պայքարում է միջազգային ասպարեզում Հոլոքոստի մերժման դեմ, մենք չենք կարող ժխտել այլ ժողովրդի ողբերգությունը”,- ասել է նա: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին