Ռուսաստանցի ռազմական հետախույզները դաշտային վարժանքներ են անցկացնում Հայաստանում - Mediamax.am

3406 դիտում

Ռուսաստանցի ռազմական հետախույզները դաշտային վարժանքներ են անցկացնում Հայաստանում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ավելի քան 300 ռուսաստանցի ռազմական հետախույզներ դաշտային դասընթացներ են անցկացնում Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի «Կամխուդ» ուսումնավարժական համալիրում:

Ինչպես հաղորդում է ռազմակայանի մամուլի ծառայությունը, նախապատրաստական դասընթացները նախորդում են վարժանքներին, որոնք կանցկացվեն բարձրադիր «Փամբակ» հրաձգարանում:

 

Բացի մասնագիտական պարապմունքներից, զինծառայողները կյուրացնեն նաեւ արագ հրաձգության հատուկ դասընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին