ՀՀ ՊՆ. «Հակառակորդին զգուշացրել էինք, որ պետք չէ մեր համբերությունը չափել» - Mediamax.am

Հոկտեմբեր 17, 2025
5761 դիտում

ՀՀ ՊՆ. «Հակառակորդին զգուշացրել էինք, որ պետք չէ մեր համբերությունը չափել»


ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ «մենք զգուշացրել էինք հակառակորդին՝ պետք չէ չափել մեր համբերությունը եւ փորձել ինչ-որ բան պարտադրել դիվերսիաների կամ հրադադարի խախտումների միջոցով»:

Լրագրողների հետ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Արծրուն  Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմի մարտավարությունը շարունակում է անփոփոխ մնալ. «հակառակորդից եկող կրակոցները դիպուկ պատասխան են ստանում»:

 

«Որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է», - ասել է նա: 

 

Անդրադառնալով հակառակորդի ակտիվության դրդապատճառներին Արծրուն  Հովհաննիսյանը նշել է.

 

«Ադրբեջանական բանակում այսօր ծառայում է մի սերունդ, որի ներկայացուցիչները հայերի կողմից պարտություն չեն կրել եւ մեծանում են տեղական քարոզչության ազդեցության տակ: Փորձելով հաղթողի կերպար ստեղծել՝ դիմում են նախահարձակ գործողությունների: Սակայն արդեն իրենց իսկ տեղեկատվական դաշտից հակահարված են ստանում՝ հասարակության մոտ հարց է առաջանում. եթե Ադրբեջանն այդքան ուժեղ է, ինչպե՞ս են հայերն այդքան կորուստներ պատճառում»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին