Հայաստանի զինուժը լռեցրել է հակառակորդի կրակակետերը Քեմեռլի բնակավայրում - Mediamax.am

2734 դիտում

Հայաստանի զինուժը լռեցրել է հակառակորդի կրակակետերը Քեմեռլի բնակավայրում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը:

Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի եւ Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ:

 

Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

 

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

 

ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին