Հայաստանի Զինված ուժերը ընդլայնում են համագործակցությունը Կանզասի ազգային գվարդիայի հետ - Mediamax.am

2692 դիտում

Հայաստանի Զինված ուժերը ընդլայնում են համագործակցությունը Կանզասի ազգային գվարդիայի հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում գեներալ Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

 

Քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցությանը եւ դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

 

Կայացել են նաեւ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցերը ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ եւ ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին