Հակառակորդի գնդակից հայ զինծառայող է զոհվել - Mediamax.am

3013 դիտում

Հակառակորդի գնդակից հայ զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան, ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի արձակած գնդակից զոհվել է հայ զինծառայող:

«Շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը»,- ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

 

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին