Հայաստանում մեկնարկել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ուժերի եւ միջոցների մարզումները - Mediamax.am

3778 դիտում

Հայաստանում մեկնարկել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ուժերի եւ միջոցների մարզումները


Լուսանկարը` Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում մեկնարկել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ուժերի եւ միջոցների մարզումները, որոնց մասնակցում են Հարավային ռազմական օկրուգի ՌԴ ռազմակայանի զենիթային եւ ավիացիոն ստորաբաժանումները եւ ՀՀ Զինված ուժերը:

Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, թիմային մարզումների ընթացքում մշակվում է ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի կառույցների փոխգործակցությունը պայմանական օդային հակառակորդների հայտնաբերման, խափանման եւ ոչնչացման, Հայաստանում տեղակայված ստորաբաժանումների ու օդային սահմանների հսկման, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու խնդիրներում:

 

Ընդհանուր առմամբ շուրջ 30 պայմանական թիրախների ոչնչացման ռազմաուսումնական խնդիրների իրագործմանն ուղղված մարզումներին մասնակցում է շուրջ 25 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, Սու-25 կործանիչներ եւ Մի-24, Մի-8 ուղղաթիռներ, զենիթային հրթիռային ստորաբաժանումների ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, ինչպես նաեւ ավելի քան 500 զինծառայողներ:  

 

«Թռչում ենք զույգերով եւ «օղակներով»: 2-րդ դասից գրեթե ամբողջ օդաչուական կազմը պատրաստ է վարել մանեւրային օդային մարտեր զույգերով: Բացի այդ, մանեւրային մարտերի պատրաստ է երկու «օղակ»: Մարտերը միայնակ ունակ են անցկացնել բոլոր օդաչուները»,- հայտարարել է Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսականավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին