ՀՀ-ի եւ Արցախի զինված ուժերն լայնածավալ զորավարժություններ են անցկացնում - Mediamax.am

2457 դիտում

ՀՀ-ի եւ Արցախի զինված ուժերն լայնածավալ զորավարժություններ են անցկացնում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 6-ից Հայաստանի եւ Արցախի զինված ուժերն անցկացնում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ:

«Միասնություն 2014»-ում ներգրավված է  ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 1200 ավտոմեքենա:

 

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի, ներգրավված ստորաբաժանումները պատշաճ կերպով իրականացնում են առաջադրված մարտական խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին