Հայաստանն ու ՆԱՏՕ-ն բարձր են գնահատել համագործակցության մակարդակը - Mediamax.am

3112 դիտում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն բարձր են գնահատել համագործակցության մակարդակը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոնսում այցելել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն:

Նոյեմբերի 10-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

 

Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր:

 

Բրյուսելում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ:

 

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին