2015-ին Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ փորձի փոխանակումը - Mediamax.am

3454 դիտում

2015-ին Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ փորձի փոխանակումը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: 2015 թ-ին Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության, փորձի փոխանակման գործընթացը եւ Գործողությունների ծրագրի արդիականացումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այս մասին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

 

Դավիթ Տոնոյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության եւ անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:

 

Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել արձանագրված առաջընթացի, ՆԱՏՕ-ի եւ այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ:

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման եւ ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության եւ վերահսկողության  բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին