«Հակառակորդի տարածքը կարող ենք վերածել թեժ կետի» - Mediamax.am

5228 դիտում

«Հակառակորդի տարածքը կարող ենք վերածել թեժ կետի»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ պաշտպանությունից բացի՝ հայկական կողմը կարող է նաեւ կանխարգելիչ միջոցներ իրականացնել հակառակորդի գործողությունների դեմ:

«Հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից իրենք էլ գլուխ չեն հանի: Եթե հակառակորդը կարծում է, թե հանուն հրադադարի պահպանման Հայաստանը չի դիմելու այլ գործողությունների, ապա՝ սխալվում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

 

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ:

 

«Պետք է կտրուկ որոշում ընդունել՝ կա՛մ պահպանել հրադադարի պայմանագիրը, կա՛մ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն: Եթե մեր հարեւանը չի հասկանում, որ պետք է հետեւի հրադադարի պայմանագրին, նրան պետք է կտրուկ պատասխան տալ, իսկ մենք այդ հնարավորությունը ունենք»,- ասել է նա:

 

«Հակառակորդի զինուժը քանակական առումով չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, քանի որ որակական եւ մարտական պատրաստվածության առումով մենք ավելի լավ դիրքում ենք»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին