Հակառակորդին հաղթել ենք բոլոր ճակատներում, ասել է Ս.Օհանյանը - Mediamax.am

3572 դիտում

Հակառակորդին հաղթել ենք բոլոր ճակատներում, ասել է Ս.Օհանյանը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ 2014թ. սահմանային լարվածությունն աննախադեպ է եղել, բայց «մենք հակառակորդին հաղթել ենք բոլոր ճակատներում»:

Այս մասին նախարարը հայտարարել է 2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

 

«Մեր հրամանատարների գիտելիքն ու փորձը, զինվորների հմտություններն ամեն օր հաղթանակ են պարգեւում մեր ազգին: Հաղթանակ, որի համար մենք, ցավոք, ունենում ենք զոհեր»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Նա նշել է, որ 2015թ. առաջին ամիսը սկսվել է ադրբեջանական կողմի՝ «ավելի հանդուգն ու լկտի մոտեցմամբ», եւ նկատել, որ հակառակորդն այս անգամ էլ է պարտություն կրել:

 

«100 տոկոսով բացառել այս կամ այն տիպի ռազմական գործողությունները, որպես ռազմական կառույցի ղեկավար, չեմ կարող, սակայն մենք ամեն ինչ կանենք, որ հնարավոր ցանկացած գործողություն լայնամասշտաբ բնույթ չկրի»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին