Հայկական բանակում 60%-ով նվազել են մահվան դեպքերը - Mediamax.am

3741 դիտում

Հայկական բանակում 60%-ով նվազել են մահվան դեպքերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ 2014 թ-ին «հսկայական եւ համագործակցված աշխատանք է տարվել բանակում արատավոր բարքերի վերացման ուղղությամբ»:

Նա նշել է, որ մինչ օրս կատարված մի շարք աշխատանքների արդյունքում 60%-ով նվազել են ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով մահվան դեպքերը, իսկ ինքնասպանությունների ցածր ցուցանիշով հայկական բանակն աշխարհում լավագույն դիրքերն ունի:

 

«Աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Բանակում ներդրվելու են լավագույն միջանձնային հարաբերությունները, իսկ այդ պատճառով ծագող խնդիրները հասցվելու են զրոյականի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ «աշխատանքներ են տարվում նաեւ բռի հրամանատարի կերպարը բանակայինների շարքերից հանելու եւ կոտրելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին