102-րդ ռազմաբազային նոր տարածք է հատկացվել - Mediamax.am

4098 դիտում

102-րդ ռազմաբազային նոր տարածք է հատկացվել


Լուսանկարը` Ռազմաբազայի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային կհատկացվի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` հոգեւոր մշակութային կենտրոն կառուցելու համար:

Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասել է, որ նախագծով ստեղծում է իրավական հիմք` փաստացի օգտագործվող ռազմական ավանները եւ հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու եւ ներդրումներ կատարելու համար:

 

Նշենք, որ ռուսական եկեղեցին ժողովրդի շրջանում հայտնի է «Կազաչի պոստի ժամ» անունով:

 

102-րդ ռազմաբազայի մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին