Միջազգային ռազմական խորհրդատուներն այցելել են ՀՀ - Mediamax.am

6191 դիտում

Միջազգային ռազմական խորհրդատուներն այցելել են ՀՀ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը եւ «Պաշտպանական կրթության զարգացման» թիմն ամփոփել են 2014թ. համագործակցությունը, համաձայնեցրել 2015թ. ծրագրերն ու հետագա փոխգործակցության ուղիները:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը գործում է ՆԱՏՕ-ի ու «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳհԽ) կոնսորցիումի հովանու ներքո:

 

Թիմը մայիսի 12-14-ը հերթական այցով Երեւանում էր:

 

Այցի  նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով, եւ կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:

 

Խորհրդատվական խմբի այցն ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին