Փոխհրաձգություն Նախիջեւանի հետ սահմանին - Mediamax.am

5163 դիտում

Փոխհրաձգություն Նախիջեւանի հետ սահմանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը բազմաթիվ կորուստներ է կրել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա հաղորդագրության համաձայն, այսօր` ժամը 18:30-ից, ադրբեջանական կողմը սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:

«Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանը (ծնված 1987թ.)»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Նա նաեւ շեշտել է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին