Հայ ռազմական բուժակները վերապատրաստվում են ԱՄՆ աջակցությամբ - Mediamax.am

5799 դիտում

Հայ ռազմական բուժակները վերապատրաստվում են ԱՄՆ աջակցությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ներկա են գտնվել ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են:

 

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում:

 

Դասընթացն իրականացվում է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ Պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում եւ նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:

 

«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության»,- դասընթացի շրջանավարտներին ասել է Ռիչարդ Միլսը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին