ՀՀ-ում մեկնարկում է «Շանթ-2015» զորավարժությունը - Mediamax.am

6622 դիտում

ՀՀ-ում մեկնարկում է «Շանթ-2015» զորավարժությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում կանցկացվի «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում այսօր տեղի է ունեցել ճեպազրույց, որի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկել են զորավարժության մասին:

 

««Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՊՆ-ում նշել են, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին