Հակառակորդի գնդակից Տավուշում երկու բնակիչ է վիրավորվել - Mediamax.am

5289 դիտում

Հակառակորդի գնդակից Տավուշում երկու բնակիչ է վիրավորվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեկ ուշ երեկոյան եւ այս գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետներից, շարունակել են կրակ արձակել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի եւ հայկական դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետեւողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը եւ վնասներ հասցնելով գյուղական համայնքներին»:

 

Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ հակառակորդի գնդակից երեկ երեկոյան վիրավորվել է գյուղի երկու բնակիչ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

 

Գյուղապետի խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Նախօրեին Տավուշի ուղղությամբ արձակած հակառակորդի գնդակից վիրավորվել էր ժամկետային երկու զինծառայող, որոնցից մեկին՝ 22-ամյա Գոռ Գեւորգյանին, տեղափոխել են Երեւան: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Մյուս վիրավորը՝ 19-ամյա Վլադիմիր Գեւորգյանը, այս պահին Բերդի հոսպիտալում է: Նրա վիճակը կայուն է։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին