Նախագահը պայմանական ԱԱԽ նիստ է հրավիրել - Mediamax.am

5528 դիտում

Նախագահը պայմանական ԱԱԽ նիստ է հրավիրել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երեկ երեկոյան ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները եւ առաջարկությունները:

 

Համապատասխան պետական մարմիններին տրվել են զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ:

 

Նախագահը կարեւորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ եւ արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին