Հակառակորդի գնդակից Արցախում երկու հայ զինծառայող է զոհվել - Mediamax.am

Հոկտեմբեր 12, 2025
2005 դիտում

Հակառակորդի գնդակից Արցախում երկու հայ զինծառայող է զոհվել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում Արցախում զոհվել է երկու հայ զինծառայող:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը, սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Քիչ առաջ Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես բանացկված եւ խաղաղ կարգավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին