Տավուշում հակառակորդի գնդակից երեք զոհ եւ վիրավորներ կան - Mediamax.am

1888 դիտում

Տավուշում հակառակորդի գնդակից երեք զոհ եւ վիրավորներ կան


Լուսանկարը` PAN Photo


Այսօր երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ ինտենսիվ կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից խաղաղ բնակիչներ են զոհվել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հակառակորդի կարակցոների արդյունքում Պառավաքարում մահացու վիարվորում է ստացել 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

 

Հակառակորդի կրակոցից երկու զոհ կա նաեւ սահմանավերձ Բերդավան գյուղում՝ 94 ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյա Սոնա Ռեվազյանը:

 

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, հակառակորդի կրակցներից Բերդավանում նաեւ երկու վիրավոր կա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին