Շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են - Mediamax.am

5749 դիտում

Շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակից, այս ժամանակահատվածում շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ: Այս ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (19 արկ), 82 (1 արկ) եւ 120 մմ-ոց (1 արկ) ականանետներից ու ՀԱՆ-17 (17 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

 

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին