Հայկական կողմը լռեցրել է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները - Mediamax.am

6636 դիտում

Հայկական կողմը լռեցրել է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեկ եւ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 մմ-անոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին