ՌԴ բազան պատրաստվում է ամփոփիչ ստուգարքին - Mediamax.am

8712 դիտում

ՌԴ բազան պատրաստվում է ամփոփիչ ստուգարքին


Լուսանկարը` Ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի բազայի ինժեներական ստորաբաժանման ծառայողները երեք օրվա ընթացքում «Կախմուդ» եւ «Ալագյազ» զորավարժարանները կմաքրեն պայթյունավտանգ իրերից՝ ամառային շրջանում անցկացված ուսուցման եզրափակիչ ստուգարքին ընդառաջ:

Ինժեներական աշխատանքների ընթացքում սակրավորները ժամանակակից ականաորսների եւ հատուկ վարժեցված շների օգնությամբ կհավաքեն եւ կվերացնեն պայթյունավտանգ իրերը:

 

Ընդհանուր առմամբ, ինժեներական զորքերի ծառայողները ամառային ուսուցման շրջանում եզրափակիչ պարապմունքների համար կպատրաստեն ավելի քան 3,5 հա՝ դժվար հասանելի լեռնային տեղանքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին