Դավիթ Տոնոյանն ընդունել է ֆրանսիացի համանախագահին - Mediamax.am

9476 դիտում

Դավիթ Տոնոյանն ընդունել է ֆրանսիացի համանախագահին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպանի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետեւանքները:

 

Կողմերը կարեւորել են սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը եւ բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Կարծիքներ են փոխանակվել փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին