Հակառակորդը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ - Mediamax.am

Փետրվար 07, 2026
7248 դիտում

Հակառակորդը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հակառակորդը սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից:

 

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

 

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ շփման գծում՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 60 (13 արկ) եւ 82 (17 արկ) մմ-ոց ականանետներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին