Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական գործակցության ծրագիրը - Mediamax.am

5070 դիտում

Ստորագրվել է հայ-լիբանանյան ռազմական գործակցության ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Բեյրութում ստորագրվել է Հայաստանի եւ Լիբանանի զինված ուժերի միջեւ ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը:

Նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Լիբանանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ եւ Լիբանանի զինված ուժերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին