Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկին ասել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Նատաշա Ֆրանչեսկին այս մասին ասել է այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսը:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
Նատաշա Ֆրանչեսկին շնորհակալություն է հայտնել Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում իրականացվող խաղաղության եւ կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար՝ «նշելով, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: