Հայաստանն ու Ռուսաստանը միավորեցին ՀՕՊ համակարգերը Կովկասում - Mediamax.am

12985 դիտում

Հայաստանն ու Ռուսաստանը միավորեցին ՀՕՊ համակարգերը Կովկասում


Լուսանկարը` http://mpsh.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ստորագրել են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համաձայնագրի ստորագրումը կայացել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպման ավարտից հետո:

 

Կողմերը ստորագրել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների 2016թ. համագործակցության ծրագիրը:

 

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման շրջանակում Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար՝ նշելով, որ ռուսական զենքի մատակարարումը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: 

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսին պատմել էր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման գաղափարի մասին:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին