Քննարկվել է ռազմական ոլորտում ՀՀ-ԵՄ կապերի խորացումը - Mediamax.am

7007 դիտում

Քննարկվել է ռազմական ոլորտում ՀՀ-ԵՄ կապերի խորացումը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը եւ Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ու ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջեւ գործակցությունը:

 

Կողմերը դիտարկել են նաեւ ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին