ՀՀ-ին հաջողվել է անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծել - Mediamax.am

7763 դիտում

ՀՀ-ին հաջողվել է անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծել


ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանին հաջողվել է ռազմական համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել հակադիր բեւեռներում՝ երկկողմ եւ բազմակող համագործակցության շրջանակում միջազգային երաշխիքներ ձեւավորելով ՀՀ անվտանգության խնդիրների կատարման համար:

Այս մասին Սեյրան Օհանյանն ասել է Երեւանի պետական համալսարանում՝ պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

 

«Լինելով ՀԱՊԿ անդամ՝ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը մեզ թույլ է տվել ազատ եւ հավասարաչափ համագործակցություն վարել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ դրանով իսկ ապահովելով մեր բանակի վարկի բարձրացումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հայկական բանակի վարկանիշի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանք են տանում նաեւ խաղաղապահներն ու միջազգային վարժանքներին մասնակցող ստորաբաժանումները:

 

Սեյրան Օհանյանը խոսել է նաեւ 2016թ. իրականացվելիք ծրագրերի եւ որդեգրած քաղաքականության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման, առաջնագծի կահավորման, սպառազինության եւ հրամատարա-զինվորական կազմի կատարելագործման մասին:

 

Հանդիպման ավարտին նախարարը պարգեւներ է շնորհել ԵՊՀ որոշ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի մի քանի անդամների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին