ՌԴ բազայում մեկնարկել են ստուգողական պարապմունքները - Mediamax.am

6096 դիտում

ՌԴ բազայում մեկնարկել են ստուգողական պարապմունքները


Լուսանկարը` Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Զորքերի պատրաստության անակնկալ ստուգումների շրջանակում հայաստանյան ՌԴ ռազմակայանում մեկնարկել են զորքի ստուգողական պարապմունքները:

Մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային ու հատուկ ստորաբաժանումները հանձնում են մարտական, մարտավարամասնագիտական, կրակային պատրաստվածության նորմատիվները:  

 

Ստուգիչ պարապմունքներն անցկացվում են «Կախմուդ» եւ «Ալագյազ» բարձրադիր զորավարժարաններում, «Էրեբունի» օդանավակայանում եւ պահակային ուղեկալներում:

 

Ստուգողական պարապմունքների ընթացքին հետեւելու են անօդաչու թռչող սարքերը:

 

Պարապմունքները անցկացվելու են գիշերային եւ ցերեկային ժամերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին