ՀՀ-ն եւ Հունաստանը կփոխանակվեն զինամթերքի արտադրության փորձով - Mediamax.am

6762 դիտում

ՀՀ-ն եւ Հունաստանը կփոխանակվեն զինամթերքի արտադրության փորձով


ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունների միջեւ կկնքվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրի կնքման առաջարկությունն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:  

 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի փոխանցմամբ՝ համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի եւ պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, ռազմական հետազոտություններ իրականացնող մարմինների միջեւ երկխոսություն, ռազմական հետազոտությունների եւ գնահատման ոլորտում փորձի փոխանակում, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի եւ կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում եւ այլն:

 

Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը կստեղծեն հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին