Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, որի հետեւանքով մահացել է մեկ զինծառայող։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վթարի պահին ավտոմեքենայում եղել է 11 զինծառայող, որից մեկը մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: