Սահմանվել են ռուսական զենքի ներմուծմամբ զբաղվող մարմինների քայլերը - Mediamax.am

3059 դիտում

Սահմանվել են ռուսական զենքի ներմուծմամբ զբաղվող մարմինների քայլերը


Լուսանկարը` 112.ua


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի փոխանցմամբ՝ նախագծով սահմանվում է 2015թ. կնքված համաձայնագրի հիման վրա ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման գործընթացում իրավասու մարմինների իրականացման ենթակա գործողությունները:

 

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է.

 

ա. Հստակեցնի մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը,

 

բ. ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի եւ ստորագրի տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:

 

Միաժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին կառաջարկվի մինչեւ 2016թ. ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին